Համայնք, որտեղ մարդիկ սովորում են միասին և միմյանցից

Միացիր մեզ՝ մտածելու, քննարկելու, փորձելու նոր բաներ, ունեցածով կիսվելու և գտնելու քեզ նման մտածող մարդկանց։

Ի՞նչ կգտնեք «LLL համայնք»-ում

ՆՈՐ ԿԱՊԵՐ
Ծանոթացիր աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի հետ
LIVE REARRANGE
Հանդիպիր և զրուցիր REARRANGE փոդքասթի հյուրերի հետ՝ անմիջականորեն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զարգացրու ՀՀ մարզային գրադարանները՝ գիրք նվիրելով ու խմբային քննարկումներ ունենալով տեղի պատանիների հետ
ԱՐՇԱՎՆԵՐ
Քայլիր Հայաստանի ձորերով ու բարձունքներ նվաճիր գաղափարակից ընկերների հետ
ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Առաջարկիր՝ կարդանք, կամ կարդա ու արի միասին քննարկենք աշխարհներ բացահայտող ամենատարբեր գրքերը
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ինքնակրթվիր համայնքի համար ստեղծված ուսումնական բովանդակությամբ՝ ֆինանսական գրագիտություն, արհեստական բանականություն, գրագետ հաղորդակցություն …
ՄԱՍՏԵՐԿԼԱՍՆԵՐ
Կիսվիր, փոխանցիր քո լավագույն գիտելիքն ու հմտությունը՝ համայնքի անդամներին, կամ լսիր ու սովորիր ուրիշների փորձից
ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ
Ֆիզիկական միջավայրում հանդիպիր խոշոր գործարարներին, ծանոթացիր նրանց փորձին և ուղղիր հարցերդ անմիջապես իրենց
ՕԳՏԱԿԱՐ ԺԱՄԱՆՑ
Արի միասին գնանք՝ վազելու, լավ երաժշտություն լսելու, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղալու, ֆիլմ դիտելու, համեղ ուտեսներ պատրաստելու ու միմյանց հյուրասիրելու, չմուշկներով սահելու …

Նոր կապեր աշխարհի ամենատարբեր կետերում ապրող հայերի հետ

Միանալ

Հանդիպում-զրույցներ «Rearrange» փոդքասթի հյուրերի հետ և ոչ միայն։

Համատեղ հոբիիներ և սովորություններ ձևավորելու ֆանտաստիկ միջավայր:

Սեփական փորձով ու գիտելիքով կիսվող համայնք։

Ձեր նախաձեռնություններին աջակցող համայնք։

«LLL համայնք»-ն ամեն օր աճում է և զարգանում

Արդեն իրականացրել ենք 23 համայնքային հանդիպում, 18 «Live rearrange» քննարկում, 19 մաստերկլաս և վեբինար, 7 գրքի քննարկում, 13 արշավ։ Այս թվերն ամեն շաբաթ աճում են։

Միանալ

Բաժանորդագրություն

$14.9 ամսական
$149 տարեկան

«LLL համայնք»-ի անդամները կիսվում են իրենց կարծիքով

Վերջին 5 տարին անդադար փնտրում էի նոր միջավայր ու մի օր հայտնվեցի LLL-ում. այստեղ հնարավոր է զարգացնել մի շարք հմտություններ՝ հաղորդակցություն, ապրումակցում, երևակայություն և այլն։   LLL-ում գտա մարդկանց, որոնք կիսվում են իրենց ունեցածով, խորն ու հոգատար են, ու էդ ամենն անում են ուրախ ու թեթև, առանց պարտադրանքի:

Սիրանուշ Հովսեփյան
UI-UX դիզայներ

Ապրելով ՀՀ-ից դուրս՝ իմ նորաստեղծ կապերը հիմանականում արտասահմանցիներ են, իսկ «LLL»-ում դրանք բալանսավորվում են հայերով։ Համայնքում լինելը ինձ տալիս է նոր կապեր՝ հետաքրքրություն ու արժեք կիսող մարդկանց հետ։  Ավելին, «LLL»-ում տեսնում եմ լավ բաներ անող իրական մարդկանց։

Վահե Բադանյան
Բանկիր, «ՎԶԵԲ»

«LLL»-ում լինելու հիմնական պատճառը հայ ու հայալեզու մարդկանց հետ շփումն է, իրենց ոլորտում հաջողության հասած մարդկանց հետ «1-ին ձեռք» փորձի փոխանակման հնարավորությունը։

Մել Գեղամյան
Ավագ ծրագրավորող, «Unity Technologies»

1-ին հերթին՝ լավ միջավայր, լավ մարդկանց հետ ծանոթանալու, կապեր ստեղծելու և հանդիպելու հարթակ։ Շատ ընտիր միջոցառումներ են կազմակերպվում, որոնց մասնակցելը մեծագույն հաճույք է։

Կարեն Ազատյան
Գործադիր տնօրեն, «OGMA»

Ես «LLL»-ում եմ օֆֆլայն իվենթների, արշավների ու ընդհանրապես ամբողջ կյանքում կրթվելու գաղափարին աջակցելու համար։

Արթուր Հակոբյան
Համահիմնադիր, «Hachn Technology» դպրոց

Նոր մարդկանց հետ եմ ծանոթանում տարբեր երկրներից, բացահայտում, սովորում՝ թեկուզ իրենց գրածները կարդալով։ Գիտեմ՝ բան պետք լինի, համայնքում կգտնեմ մարդ, ով գիտի կամ գիտի, թե ով կիմանա ինձ հետաքրքրող բանը։

Արա Չալաբյան
Նախագահ, Հայաստանի «Ներքին աուդիտորների ինստիտուտ»

Ապրելով ԱՄՆ-ում՝ «LLL համայնք»-ի անդամ լինելը հնարավորություն է տալիս մշտական կապի մեջ լինելու համայնական հայերի հետ, տեղյակ լինելու Հայաստանի առաջընթացից և կիսվելու իմ փորձառությամբ ինչպես հեռվից, այնպես էլ Հայաստան այցելելիս։

Նարեկ Թամոյան
Գլխավոր Պրոդուկտ մենեջեր, «Stripe»

Համայնքի ամենամեծ կարևորությունը մի հարթակում ողջ կյանքում սովորողներին հավաքելն է և  հնարավորություն տալը իրար ճանաչելու, իրարից սովորելու և իրար սովորեցնելու, փորձով և գիտելիքով կիսվելու, երբեմն մեզնից ծայրահեղ տարբեր տեսակետ լսելու, հասկանալու, ընդունելու ու դրա միջոցով զարգանալու։

Համլետ Դանիելյան
Տնօրեն, «Վիրտուոզ» ընկերություն

Մի սովորիր միայնակ, զարգացիր համայնքի հետ` արագ, հետաքրքիր, ուժեղ կապերով։

Միանալ