Արի սովորենք ու աճենք միասին

Մասնակցիր ամսական մինչև 10 միջոցառումների՝ «օnline» և «offline» ձևաչափերով։

Ինչ քեզ պետք է, «LLL»-ում արդեն կա ամեն ամիս

Օգտվիր ամեն օր թարմացվող 100-ավոր նյութերից
  • Սպորտ և առողջ ապրելակերպ,
  • Գիրք, կինո, երաժշտություն,
  • Ամենօրյա «know how»-ներ, գործիքներ
  • Չեղչեր, նվերներ, պրոմոկոդեր։
Զրուցիր «Rearrange»-ի հյուրերի հետ
  • 1+ ժամ ուղիղ տեսազանգ,
  • Կապերի ստեղծում,
  • «Rearrange»-ի թեմաների քննարկում,
  • Հարց ու պատասխան։
Սովորիր 24/7 հասանելիությամբ դասընթացներից
  • Արհեստական բանականություն,
  • Ֆինանսական գրագիտություն,
  • Սթորիթելինգ և այլն։
Կարդա ու քննարկիր գրքեր
  • 1 «online» քննարկում,
  • 1 ֆիզիկական քննարկում ՀՀ մարզերում,
  • 100+ գրքեր,
  • Հասանելիություն ցանցային գրադարանին։
Բացահայտիր Հայաստանը արշավելով
  • Սարեր,
  • Ջրվեժներ,
  • Անտառներ,
  • Լճեր։
Սովորեցրու և սովորիր
  • Գործարարների հետ հանդիպում,
  • Խոսնակ՝ մաստերկլասում,
  • Կապեր ՀՀ-ում և Սփյուռքում,
  • Դեբատներ:

Նոր կապեր աշխարհի ամենատարբեր կետերում ապրող հայերի հետ

Միանալ

Հանդիպում-զրույցներ «Rearrange» փոդքասթի հյուրերի հետ և ոչ միայն։

Համատեղ հոբիիներ և սովորություններ ձևավորելու ֆանտաստիկ միջավայր:

Սեփական փորձով ու գիտելիքով կիսվող համայնք։

Ձեր նախաձեռնություններին աջակցող համայնք։

«LLL»-ում քեզ սպասում են.

100+ համատեղ հանդիպում. այս թվերն ամեն շաբաթ աճում են։

Միանալ

Բաժանորդագրություն

$14.9 ամսական
$149 տարեկան

Ի՞նչ են կարծում «LLL»-ցիները

Վերջին 5 տարին անդադար փնտրում էի նոր միջավայր ու մի օր հայտնվեցի LLL-ում. այստեղ հնարավոր է զարգացնել մի շարք հմտություններ՝ հաղորդակցություն, ապրումակցում, երևակայություն և այլն։   LLL-ում գտա մարդկանց, որոնք կիսվում են իրենց ունեցածով, խորն ու հոգատար են, ու էդ ամենն անում են ուրախ ու թեթև, առանց պարտադրանքի:

Սիրանուշ Հովսեփյան
UI-UX դիզայներ

Ապրելով ՀՀ-ից դուրս՝ իմ նորաստեղծ կապերը հիմանականում արտասահմանցիներ են, իսկ «LLL»-ում դրանք բալանսավորվում են հայերով։ Համայնքում լինելը ինձ տալիս է նոր կապեր՝ հետաքրքրություն ու արժեք կիսող մարդկանց հետ։  Ավելին, «LLL»-ում տեսնում եմ լավ բաներ անող իրական մարդկանց։

Վահե Բադանյան
Բանկիր, «ՎԶԵԲ»

«LLL»-ում լինելու հիմնական պատճառը հայ ու հայալեզու մարդկանց հետ շփումն է, իրենց ոլորտում հաջողության հասած մարդկանց հետ «1-ին ձեռք» փորձի փոխանակման հնարավորությունը։

Մել Գեղամյան
Ավագ ծրագրավորող, «Unity Technologies»

1-ին հերթին՝ լավ միջավայր, լավ մարդկանց հետ ծանոթանալու, կապեր ստեղծելու և հանդիպելու հարթակ։ Շատ ընտիր միջոցառումներ են կազմակերպվում, որոնց մասնակցելը մեծագույն հաճույք է։

Կարեն Ազատյան
Գործադիր տնօրեն, «OGMA»

Ես «LLL»-ում եմ օֆֆլայն իվենթների, արշավների ու ընդհանրապես ամբողջ կյանքում կրթվելու գաղափարին աջակցելու համար։

Արթուր Հակոբյան
Համահիմնադիր, «Hachn Technology» դպրոց

Նոր մարդկանց հետ եմ ծանոթանում տարբեր երկրներից, բացահայտում, սովորում՝ թեկուզ իրենց գրածները կարդալով։ Գիտեմ՝ բան պետք լինի, համայնքում կգտնեմ մարդ, ով գիտի կամ գիտի, թե ով կիմանա ինձ հետաքրքրող բանը։

Արա Չալաբյան
Նախագահ, Հայաստանի «Ներքին աուդիտորների ինստիտուտ»

Ապրելով ԱՄՆ-ում՝ «LLL համայնք»-ի անդամ լինելը հնարավորություն է տալիս մշտական կապի մեջ լինելու համայնական հայերի հետ, տեղյակ լինելու Հայաստանի առաջընթացից և կիսվելու իմ փորձառությամբ ինչպես հեռվից, այնպես էլ Հայաստան այցելելիս։

Նարեկ Թամոյան
Գլխավոր Պրոդուկտ մենեջեր, «Stripe»

Համայնքի ամենամեծ կարևորությունը մի հարթակում ողջ կյանքում սովորողներին հավաքելն է և  հնարավորություն տալը իրար ճանաչելու, իրարից սովորելու և իրար սովորեցնելու, փորձով և գիտելիքով կիսվելու, երբեմն մեզնից ծայրահեղ տարբեր տեսակետ լսելու, հասկանալու, ընդունելու ու դրա միջոցով զարգանալու։

Համլետ Դանիելյան
Տնօրեն, «Վիրտուոզ» ընկերություն

Մի սովորիր միայնակ, զարգացիր համայնքի հետ` արագ, հետաքրքիր, ուժեղ կապերով։

Միանալ